Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին Բանդար Աբասի ողբերգության կապակցությամբ
(last modified Sun, 27 Apr 2025 11:41:56 GMT )
Ապրիլ 27, 2025 15:11 Asia/Tehran
  • Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին Բանդար Աբասի ողբերգության կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Մենք խորապես վշտացած ենք Բանդար Աբբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառով, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- նշված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության X-ի պաշտոնական էջում կատարած գրառման մեջ։

ՀՀ ԱԳՆ-ն արագ ապաքինում է մաղթել վիրավորներին։

Նշենք, որ վերջին տվյալներով՝ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է մահացել, ավելի քան 1100 մարդ՝ տուժել։

Հիշեցնենք, որ Բանդար Աբբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Ղեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ղեկավար Մոհամմադ Աշուրին եռօրյա սուգ է հայտարարել տարածաշրջանում։