Պետական զինամթերքը կհատկացվի ռազմարդյունաբերական ընկերություններին նոր արտադրանքի մշակման նպատակով. Մխիթար Հայրապետյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i232592-Պետական_զինամթերքը_կհատկացվի_ռազմարդյունաբերական_ընկերություններին_նոր_արտադրանքի_մշակման_նպատակով._Մխիթար_Հայրապետյան
Տարիներ շարունակ քննարկվում էր պետական սեփականություն հանդիսացող ռազմամթերքի և զինատեսակների տրամադրումը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններին, որոնք դրանք կօգտագործեն նոր զինատեսակների արտադրության, արդիականացման, նորոգման, փորձարկման կամ օգտահանման նպատակով, սակայն իրավական հստակ կարգավորման բացակայությունը խոչընդոտել է այս գործընթացի իրականացումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2025 08:56 Asia/Tehran
  • Պետական զինամթերքը կհատկացվի ռազմարդյունաբերական ընկերություններին նոր արտադրանքի մշակման նպատակով. Մխիթար Հայրապետյան

Տարիներ շարունակ քննարկվում էր պետական սեփականություն հանդիսացող ռազմամթերքի և զինատեսակների տրամադրումը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններին, որոնք դրանք կօգտագործեն նոր զինատեսակների արտադրության, արդիականացման, նորոգման, փորձարկման կամ օգտահանման նպատակով, սակայն իրավական հստակ կարգավորման բացակայությունը խոչընդոտել է այս գործընթացի իրականացումը։

 ՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Այս տարվա մայիսին մենք ակնկալում էինք իրավական ընթացակարգերով փոխանցել այդ զինատեսակները մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների, սակայն իրավաբան գործընկերների հետ քննարկումներում առաջացած իրավական խոչընդոտները ստեղծում էին ռիսկ՝ ծրագիրը ժամանակին չիրականացնելու։  Այդ պատճառով որոշվեց օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություն և հստակ ամրագրել լիազորություն կառավարության համար»,-նշեց Հայրապետյանը։

Նա ասաց, որ նախագծի ընդունումից հետո կառավարությունն արդեն օրենսդրորեն կկարողանա սահմանված ընթացակարգով, արագ և արդյունավետ կերպով ռազմարդյունաբերական ընկերություններին տրամադրել պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության միջոցները։

 armenpress.am