Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ալբանիայի մայրաքաղաքում. տեսանյութեր
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ալբանիայի մայրաքաղաքում: Ըստ Sputnik-ի, Հանդիպման տեսագրություններն առաջինը հրապարակեցին ադրբեջանական լրատվամիջոցները, այնուհետև կադրեր հայտնվեցին նաև Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, որոնք րոպեներ անց հեռացվեցին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Զրույցի կադրերը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում (Ալբանիա) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: