Քամալ Խարազին և Արմեն Գրիգորյանն անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը
Մայիս 18, 2025 17:14 Asia/Tehran
Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:
Հանդիպմանն Քամալ Խարազին և Արմեն Գրիգորյանն անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում Գրիգորյանն և Խարազին շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, պատրաստակամություն և հնարավորություններ զարգացնելու Իրան - Հայաստան հարաբերությունները:
Պիտակ