Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ
(last modified Tue, 20 May 2025 15:45:00 GMT )
Մայիս 20, 2025 19:15 Asia/Tehran

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ։

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին:

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։

Հնչել են ՀՀ և ԻԻՀ պետական օրհներգերը։