Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար երկու պայման կա. Ադրբեջանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i233090-Հայաստանի_հետ_խաղաղության_համաձայնագիր_կնքելու_համար_երկու_պայման_կա._Ադրբեջանի_ԱԳՆ
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր պահ է ապրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2025 13:59 Asia/Tehran
  • Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար երկու պայման կա. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր պահ է ապրում։

Այս մասին APA-ին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը։

«Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման գործընթացն ավարտվել է։ Դրա ստորագրման համար կա երկու պայման. անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ խաղաղության համար հիմք ստեղծելու համար։ Ցանկացած խաղաղ ուղերձ արդյունք կտա միայն այն դեպքում, երբ այդ քայլերը գործնականում իրականացվեն, և երբ երկու կողմերի կոնկրետ պահանջներն ու սպասումները բավարարվեն», - ասել է Ռաֆիևը։

Հիշենք, որ լրացուցիչ պահանջների էությունը հանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և Հայաստանի Սահմանադրության փոփոխություններին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը մտադիր չէ փոխել իր սեփական սահմանադրությունը։

news.am