Ադրբեջանի հետ սահմանազատմամբ ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունն ու նվազեցնում խոցելիությունը. ՀՀ փոխվարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i233150-Ադրբեջանի_հետ_սահմանազատմամբ_ամրապնդում_ենք_մեր_ինքնիշխանությունն_ու_նվազեցնում_խոցելիությունը._ՀՀ_փոխվարչապետ
Ադրբեջանի հետ իրականացվող սահմանազատմամբ Հայաստանն ամրապնդում է իր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2025 16:45 Asia/Tehran
  • Ադրբեջանի հետ սահմանազատմամբ ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունն ու նվազեցնում խոցելիությունը. ՀՀ փոխվարչապետ

Ադրբեջանի հետ իրականացվող սահմանազատմամբ Հայաստանն ամրապնդում է իր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը։

Այս մասին Ապարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

«Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը: Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը: Ես հուսով եմ, որ այն կանոնակարգի համապատասխան կիրականացվի։ Չեմ կարծում, որ վտանգներ կառաջանան»,-ասել է ՀՀ փոխվարչապետը։ 

Մհեր Գրիգորյանը նաև հավելել է, որ խաղաղության պայմանագրի կնքումը և տարածքային սահմանազատումը զուգահեռ ընթացող գործընթացներ են, և մեկը մյուսի իրականացման համար հիմք չէ։

 Փոխվարչապետը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման օր դեռ հայտնի չէ։ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները հունվարի 16–ին հերթական հանդիպման ժամանակ համաձայնության էին եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, այն է` պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

armenpress.am