Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն Գրիգորյան
(last modified Thu, 29 May 2025 14:14:05 GMT )
Մայիս 29, 2025 17:44 Asia/Tehran
  •  Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հիմա մենք դիվանագիտական ​​խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։  Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է և միակ անհրաժեշտությունը ստորագրելն է»,-հայտնել է Գիրգորյանը։ 

Նա նաև խոսել է խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտների մասին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը ներկայացնում է ստորագրման խոչընդոտների շուրջ իր մոտեցումները, իսկ հայկական կողմը ներկայացնում է իր մոտեցումները։

 Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Ադրբեջանը ներկայացրել է նախապայմաններ, որոնցից մեկը վերաբերում է Մինսկի խումը լուծարելուն, իսկ մյուսը՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելուն։

 Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ու  ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ դիմումը ստորագրել միաժամանակ, հայտնի է նաև Հայաստանի Սահմանադրության հարցում Երևանի դիրքորոշումը։

 Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ արձակվող կրակոցների վերաբերյալ դիտարկմանը՝ Գրիգորյանը հղում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տարածվող հաղորդագրություններին, ինչպես նաև հիշեցրել է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների մասին Հայաստանից արված առաջարկների մասին։

 Արմեն Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել այն ուղղությամբ, որ ռազմական էսկալացիա չլինի։ 

armenpress.am