Ալիևը կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանի նկատմամբ՝ Զանգեզուրը
(last modified Thu, 29 May 2025 14:46:16 GMT )
Մայիս 29, 2025 18:16 Asia/Tehran
  • Ալիևը կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանի նկատմամբ՝ Զանգեզուրը

Լաչինում առաջին ադրբեջանական հանրապետության հիմնադրման առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առիթը բաց չի թողել խոսելու Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին։

Ընդգծելով, որ Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետությունը երկար չի գոյատևել, Ալիևը հայտարարել է, որ «Արևմտյան Զանգեզուրը անջատվել է Ադրբեջանից և միացվել է Հայաստանին»։ «Դա մեծ անարդարություն էր, և ադրբեջանական ժողովուրդը նմանատիպ անարդարությունների է բախվել իր ամբողջ պատմության ընթացքում», -հավելել է Ալիևը։

Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Երեք երկրների առաջնորդներն արդեն հայտարարել են «երեք պետություն, մեկ ազգ» օրակարգի մասին։ Ալիևի հայտարարությունը Զանգեզուրի օրակարգի վերաբերյալ կարելի է դիտարկել որպես ծրագրային հայտարարություն թյուրքական էքսպանսիայի համատեքստում։

news.am