ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական խորհրդակցություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i233210-ՀՀ_ՊՆ_ում_տեղի_է_ունեցել_Հայաստան_Միացյալ_Թագավորություն_պաշտպանական_խորհրդակցություն
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2025 14:32 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական խորհրդակցություն

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները։

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությունների ընթացքում ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը, անդրադարձել առաջնահերթ ոլորտներին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։

Կողմերը հանգամանորեն անդրադարձել են նաև նախորդ խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ամփոփել են համագործակցության ծրագրի իրականացման արդյունքները։

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիստոֆեր Քին ստորագրել են համագործակցության 2025-2026 թվականների ծրագիրը։