Երևանում կայացել է գիտամշակութային համաժողով՝ նվիրված իմամ Խոմեյնիի գաղափարներին
Հունիսի 4-ին, իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանի Կապույտ մզկիթի դահլիճում տեղի ունեցավ իմամի գաղափարներին նվիրված գիտամշակութային համաժողով՝ «Էթիկայի, հոգևորականության և սոցիալական արդարության արտացոլում» խորագրով:
Հանդիպմանը, որը կազմակերպել էր Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակութային խորհրդականը, ներկա էին իրանցի և հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Երևանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն դոկտոր Մեհդի Սոբհանին, Սուրբ Էջմիածին եկեղեցուց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, դեսպաատան մշակութային խորհրդական Ասադի Մովահեդը, Խորասան Ռազավի կրոնագիտական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն դոկտոր Մոինը, համալսարանական դասախոսներ, մշակութային գործիչնր և երևանաբնակ իրանցիներ։

Դեսպան Մեհդի Սոբհանին իր ելույթում նշել է, որ իմամ Խոմեյնիին ոչ միայն քաղաքական և կրոնական գործիչ էր, այլև համաշխարհային բարեփոխիչ, ով բարոյական և հոգևոր ճգնաժամերի ժամանակներում, հիմնվելով հավատքի, բանականության և ժողովրդի կամքի վրա, ներկայացրեց կառավարման նոր մոդել՝ հիմնված մարդկային արժանապատվության, սոցիալական արդարության և քաղաքական անկախության վրա:Դեսպանը հավելել է, որ Իմամ Խոմեյնին վերաիմաստավորել է հոգևորականությունը որպես սոցիալական փոխակերպումների հիմնական ենթակառուցվածք՝ ոչ միայն անհատական պաշտամունքի տեսքով, այլև որպես ազգային համերաշխություն և համախմբվածություն ստեղծելու ուժ։ Մեհդի Սոբհանին քննադատել է միջազգային հասարակության լռությունը Գազայի ողբերգությունների նկատմամբ, արևմտյան գերիշխանության և կապիտալիզմի համակարգի բարոյալքումը համարել քաղաքակրթական անկման նշան և ընդգծել, որ հոգևորականությանն ու բարոյականությանը վերադարձը ժամանակակից աշխարհի հիմնական կարիքն է։

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է իմամ Խոմեյնիի պատմական դերին՝ հոգևոր արժեքների ամրապնդման և աշխարհի ճնշվածներին աջակցելու գործում, նշելով, որ իմամը միջազգային և մարդասիրական գործիչ էր, ով արձագանքեց աշխարհի կրոնների միջև խաղաղության և փոխադարձ հարգանքի ուղերձին։ Անդրադառնալով միաստվածային կրոնների ընդհանրություններին, նա կոչ է արել կրոնների հետևորդների միջև ավելի մեծ երկխոսության և համագործակցության՝ համաշխարհային խաղաղության հասնելու համար։

ԵՊՀ դասախոս, պատմության պրոֆեսոր, դոկտոր Գևորգյանն իր ելույթում, խոսելով Փահլավիների կառավարման շրջանի մասին, նշել է, որ իմամ Խոմեյնիին վերակենդանացրեց Իրանի ազգային-իսլամական ինքնությունը և հենվելով Ղուրանի ուսմունքների վրա, կարողացավ երկրում հաստատել կրոնական ժողովրդավարության մոդել։ Նա նշել է, որ իմամ Խոմեյնին, դիմակայելով միապետական կառավարման համակարգին և ներմուծված գաղափարախոսություններին, հաստատեց ժողովրդի մասնակցության և իսլամական էթիկայի վրա հիմնված կառավարություն։

Քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը խոսել է ԻԻՀ «մեղմ ուժի» ձևավորման վրա իմամ Խոմեյնու գաղափարների ազդեցության մասին։ Վերլուծելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են իսլամական արդարադատությունը, քաղաքական էթիկան, անկախությունը և իսլամական ազգի միասնությունը, նա նշել է, որ իմամ Խոմեյնին հիմնեց մի մոդել, որը ոգեշնչել է ազատատենչ շարժումներին ոչ միայն Իրանում, այլև տարածաշրջանում և աշխարհում։
Պողոսյանը նշել է․ «Արևմտյան այն պատկերացմանը հակառակ, որ ուժը միայն զենքի և տնտեսության մեջ է, իմամ Խոմեյնին ապացուցեց, որ ազգերի ուղին կարող է փոխվել արժեքների և մշակույթի ուժի միջոցով»։

Հանդիպման շրջանակներում կազմակերպվել է նաև լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված իմամ Խոմեյնու կյանքի, պայքարի, աքսորի շրջաններին և մահվանը։
Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակութային խորհրդական պարոն Ասադի Մովահեդն իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ մասնակցության համար, ասել է․ «Իմամ Խոմեյնու մահվան 36-րդ տարելիցի օրը մեզ միավորում է ոչ միայն այս քաղաքական և կրոնական գործչի հիշատակը։ Այսօր մենք հարգանք ենք մատուցում մտքի և գաղափարական համակարգին, հասարակության ու աշխարհի մարդակենտրոն տեսակետին։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, ում ձայնը, պատմական և սոցիալական ճգնաժամերի պայմաններում, տարբերվող եղավ։ Ձայն, որ բխում էր Աստծու հանդեպ հավատքի, բարոյականության, հոգևորականության և արդարադատության նկատմամբ մտահոգության խորքից»։




