ՀՀԿ–ի վարչապետի թեկնածուն Արմեն Աշոտյանն է. «Հրապարակ»
(last modified Sat, 07 Jun 2025 07:26:18 GMT )
Հունիս 07, 2025 10:56 Asia/Tehran
  • ՀՀԿ–ի վարչապետի թեկնածուն Արմեն Աշոտյանն է. «Հրապարակ»

Հայաստանի Հանրապետական կուսակցություն առաջիկա օրերի ընթացքում կներկայացնի վարչապետի իր թեկնածուին\` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Հունիսի 6–ին «Հանրապետական» կուսակցությունը դիմել էր ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությանը\` առաջարկելով նախապատրաստել ԱԺ որոշման նախագիծ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկելու համար։

Նշենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանի անունն էր շրջանառվում որպես ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու, սակայն կուսակցությունում մտափոխվել են՝ կանգ առնելով Աշոտյանի թեկնածության վրա։

Հիշեցնենք\` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։

Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։