Ոսկանյան․ Բաքվի վարչախումբն ներկայիս Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան»
(last modified Sun, 08 Jun 2025 13:47:29 GMT )
Հունիս 08, 2025 17:17 Asia/Tehran
  •  Ոսկանյան․ Բաքվի  վարչախումբն ներկայիս  Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ներկայիս Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ այդ ազգի ներկայացուցիչների նախնիները իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին։

Ըստ նրա՝ Բաքվի վարչախումբն ներկայիս   Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան»։

 «Մինչ Բաքվի վարչախումբը նույնիսկ պաշտոնական բարբաջանքներում Հայաստանը կոչում է ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջան» շինծու անվանումով, փաստն այն է, որ ներկայիս  Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ դրա ներկայիս, այսպես կոչված, տիտղոսային ազգի ներկայացուցիչների նախնիները իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին։

Մասնավորապես՝  Ադրբեջանում «ազգային էպոս» հռչակված «Ղորղուդ պապիս գրքի»՝ 16-րդ դարում գրված և Դրեզդենում պահվող ձեռագրի հեղինակն իր իսկ երկի լեզուն բառացիորեն կոչում է «օղուզների ցեղի լեզու», ինչից պետք է եզրակացնել, որ դրանով խոսող էթնիկական միավորին համարում է ոչ թե ադրբեջանցի (ինչը չէր էլ կարող անել, որովհետև «ադրբեջանցի» պաշտոնական անվանումը պետք է հայտնվեր միայն 1930-ականներին), այլ օղուզ։

Ըստ այդմ, պատմության և սեփական նախնիների հիշատակի առջև չմեղանչելու համար Բաքվի վարչախումբն ներկայիս Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան» կամ, եթե «-ստան» հնդեվրոպական ծագման իրանական ածանցը հակասում է թուրանական «գաղափարախոսությանը» կառաջարկեի մաքուր թյուրքական «Օղուզ Յուրդու» տարբերակը։

Կից՝ դրեզդենյան ձեռագրի պատկերն է՝ պարսկերենով գրված վերնագրով՝ «Ղորղուդ պապիս գիրքն օղուզների ցեղի լեզվով»,–ասվում է գրառման մեջ։

panarmenian.net