ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարարին
https://parstoday.ir/hy/news/armenia-i233588-ՀՀ_փոխվարչապետն_ընդունել_է_ԵՏՀ_մաքսային_համագործակցության_հարցերով_նախարարին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2025 12:06 Asia/Tehran
  • ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարարին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին:

Տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները:Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացման, նավիգացիոն կապարակնիքների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման,  մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի շուրջ:

armenpress.am