Հայաստանը ստորագրել է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը կարգավորող համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i233592-Հայաստանը_ստորագրել_է_ծովային_կենսաբազմազանության_պաշտպանության_հարցերը_կարգավորող_համաձայնագիրը
Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը Հայաստանի անունից ստորագրել է «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2025 12:33 Asia/Tehran
  •  Հայաստանը ստորագրել է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը կարգավորող համաձայնագիրը

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը Հայաստանի անունից ստորագրել է «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Նշվում է, որ սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։

 Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրվել է 18 երկրի կողմից, և ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասել է 134-ի:

Այն արդեն վավերացրել է 50 պետություն, որից 18-ը վավերագրերն ավանդապահին հանձնել են համաժողովի ընթացքում կազմակերպված նույն արարողության ժամանակ

armenpress.am