Միրզոյանը և Գրոսսին քննարկել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i233606-Միրզոյանը_և_Գրոսսին_քննարկել_են_Հայաստանի_և_ԱԷՄԳ_ի_միջև_համագործակցության_հարցեր
Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2025 14:23 Asia/Tehran
  •  Միրզոյանը և Գրոսսին քննարկել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր

Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ:

 Հանդիպումը տեղի է ունեցել Նիցցայում ընթացող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր, ներառյալ՝ միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ շարունակական աշխատանքները, միջուկային գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորությունների արդյունավետ իրացումը։

Անդրադարձ է կատարվել ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթություններն և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։

Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

news.am