Բաքուն շարունակում է պնդել, որ Հայաստանը փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ
(last modified Tue, 08 Jul 2025 13:50:21 GMT )
Հուլիս 08, 2025 17:20 Asia/Tehran
  •  Բաքուն շարունակում է պնդել, որ Հայաստանը փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ

Բաքուն շարունակում է պնդել, որ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում։

Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը սլովական «Hospodárske noviny» հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն գոյություն ունի։

«Պատերազմն ավարտվել է։  Եթե նայեք մեր սահմաններին, կտեսնեք խաղաղություն և կայունություն։  Ավելին, ես կասեի, որ տարածաշրջանում հաստատվել է նոր ստատուս քվո՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։  Մենք նայում ենք դեպի ապագա։  Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված  է։  Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «կարող ենք խաղաղություն ունենալ թղթի վրա, բայց իրավիճակը տեղում կարող է տարբեր լինել»։

«Մենք հիմա հակառակ իրավիճակն ունենք։ Խաղաղություն է տեղում, հայ-ադրբեջանական սահմանը կայուն է, Ղարաբաղը այլևս քննարկման առարկա չէ։  Հայկական օկուպացիոն ուժերը լիովին դուրս են եկել բոլոր ադրբեջանական տարածքներից։ Բայց որպեսզի խաղաղության  համաձայնագիրը  վերջապես ուժի մեջ մտնի՝ անհրաժեշտ է վերջին քայլը։  Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կփոփոխի իր սահմանադրությունը, որը դեռևս պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ դրույթներ։ Այնուամենայնիվ, լավ է, որ մենք ունենք երկկողմանի հաղորդակցության ուղի Հայաստանի հետ։  Մենք խնդրահարույց հարցերը քննարկում ենք ուղղակիորեն՝  առանց որևէ միջնորդի։  Եվ մեր օրակարգում իսկապես կարևոր թեմաներ կան։  Հիմնական կետը մնում է այն, որ ռազմական բախման տարրերը լիովին բացառված են մեր օրակարգից։  Այո, մեր միջև դեռևս վեճ կա, բայց հարևան երկրների միջև վեճերը նորմալ են։ Մենք դրանք տեսնում ենք նույնիսկ որոշ ԵՄ անդամների միջև։ Բայց վեճերը լուծելու համար կա դիվանագիտություն և երկխոսություն։ Մեզ հաջողվել է մեր հարաբերությունները Հայաստանի հետ ռազմական բախումից տեղափոխել քաղաքական վեճի վիճակի։ Եվ ես կարծում եմ, որ սա լավ նշան է», - ասել է նա։