Զանգեզուր․ Հաղորդակցության ուղի՞, թե՞ Հայաստանի լուռ մասնատում
https://parstoday.ir/hy/news/armenia-i234636-Զանգեզուր_Հաղորդակցության_ուղի_թե_Հայաստանի_լուռ_մասնատում
Օրերս ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ Երևանը քննարկում է «Զանգեզուրի երթուղու կառավարումն օտարերկրյա լոգիստիկ ընկերության հանձնելու հնարավորությունը, պայմանով, որ դա համապատասխանի կառավարության սկզբունքներին։
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հուլիս 13, 2025 12:07 Asia/Tehran
  • Զանգեզուր․ Հաղորդակցության ուղի՞, թե՞ Հայաստանի լուռ մասնատում

Օրերս ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ Երևանը քննարկում է «Զանգեզուրի երթուղու կառավարումն օտարերկրյա լոգիստիկ ընկերության հանձնելու հնարավորությունը, պայմանով, որ դա համապատասխանի կառավարության սկզբունքներին։

Այս հարցը քննարկվել է Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ։  
Ի՞նչ է ասում Հայաստանի կառավարությունը։
 ▫️ Ճանապարհների ապաշրջափակումն իրականացվելու է միայն տրանսպորտային համաձայնագրերի շրջանակներում։
 ▫️ Որևէ արատսահմանյան կառավարության կամ ընկերության ոչինչ չի փոխանցվելու։
▫️ «Միջանցք» բառը համարում է քաղաքական և նշում, որ «Բաքվի կողմից սահմանված միջանցքը» չի լինի։

Ի՞նչ են ասում քննադատները։ 
▪️ Երթուղին Ադրբեջանը Հայաստանի հարավով կապում է Նախիջևանին՝ շրջանցելով Իրանն ու Ռուսաստանը։ 
▪️ Եթե երթուղին կառավարի օտարերկրյա ընկերությունքը, Հայաստանը կկորցնի սահմանի, մաքսային ծառայության և երթևեկության վերահսկողությունը։ Սա կարող է տեխնիկական որոշում թվալ, բայց դրա հիմքում ընկած պատճառաբանությունը մտահոգիչ է։ 
▪️ Սա նշանակում է առանց պատերազմի ազգային ինքնիշխանության մի մասի փոխանցում։ 


Որոշ վերլուծաբաններ զգուշացնում են.
 ▪️ Ծրագիրն Իրանին և Ռուսաստանին Կովկասից հեռացնելու ԱՄՆ-ի առաջարկի մի մասն է։
▪️ Գործնականում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունն ընդլայնվում է։ 
▪️ Սա կարող է դառնալ Հայաստանի «հանգիստ մասնատման» սկիզբը, ոչ թե պարզապես տրանսպորտային ուղի։
 ▪️ Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ չի զիջի երթուղու վերահսկողությունը։
 ▪️ Սակայն դրսից գործադրվող ճնշումը մեծ է։
 
Անկախ վերլուծաբանները շեշտում են,
որ եթե երթուղին վերահսկի օտարերկրյա ընկերություն, այդ ընկերությունը կարող է դառնալ քաղաքական ճնշման գործիք։ Դրա անունը «Միջանցք» է, բայց այն կարող է դառնալ լուռ մասնատման ծուղակ։