Հայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ. Արա Աբրահամյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i234812
Հայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ, կարող եմ թվարկել 20 պատճառ, թե ինչու մենք պետք է լինենք ՌԴ-ի հետ. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
(last modified 2025-07-17T08:26:40+00:00 )
Հուլիս 17, 2025 11:56 Asia/Tehran
  • Հայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ. Արա Աբրահամյան

Հայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ, կարող եմ թվարկել 20 պատճառ, թե ինչու մենք պետք է լինենք ՌԴ-ի հետ. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Այժմ կան բազմաթիվ հարցեր, որոնցում Ռուսաստանը, և սա նորմալ է, իր ազգային շահերը դնում է ամեն ինչից վեր։ Նույնը պետք է լինի նաև Հայաստանում և այլ երկրներում։ Բայց Հայաստանի վարչապետը չի գործում Հայաստանի շահերից ելնելով», - ասել է նա:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլին հաստատել է ԱԺ-ի կողմից նախկինում ընդունված օրենքը ԵՄ-ին միանալու երկրի մտադրության մասին: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ օրինագծի ընդունումը ԵՄ անդամակցության դիմում չէ, այլ արտացոլում է միության հետ հարաբերությունները խորացնելու ցանկությունը:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հունվարին հայտարարել էր, որ Ռուսաստանը Եվրամիությանը միանալու մասին օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ և իր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կկառուցի՝ հաշվի առնելով այս հանգամանքը։