Փաշինյանը հաստատել է, որ Երևանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
https://parstoday.ir/hy/news/armenia-i235102-Փաշինյանը_հաստատել_է_որ_Երևանը_մտադիր_է_շարունակել_աշխատանքը_ԵԱՏՄ_ում._Օվերչուկ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Երևանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում: Այս մասին Գորնո-Ալթայսկում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 24, 2025 18:03 Asia/Tehran
  • Փաշինյանը հաստատել է, որ Երևանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Երևանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում: Այս մասին Գորնո-Ալթայսկում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ընդհանուր առմամբ Հայաստանը, և այսօր դա նույնպես քննարկվել է, տրամադրված է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում»,-ասել է նա՝ մեկնաբանելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների շուրջ ստեղծված իրավիճակը:

Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ քննարկում է ԵԱՏՄ-ում փոխգործակցությունը և մտահոգություն է հայտնում որոշ հարցերի շուրջ: Դրանց թվում են ՌԴ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության կրճատումը և առևտրատնտեսական համագործակցության ոլորտում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումները։

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

Նշենք, որ 2025 թվականի հունվար-մայիսին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 798 մլն դոլար, ինչը ավելի քան 2,8 անգամ պակաս է, քան 2024 թվականի հունվար-մայիսին։ Երկու երկրների առևտուրը 2022 թվականից ի վեր աճել էր ապրանքների վերավաճառքի հաշվին։ Հայաստանից արտահանումը 2025 թվականի հունվար-մայիսին կազմել է մոտ 1 մլրդ 97 մլն դոլար, ներմուծումը (ներառյալ երրորդ երկրներից ապրանքների վերավաճառքը)՝ 1 մլրդ 764 մլն դոլար։