ՀՀ բրոքերները և դիլերները կկարողանան ԵԱՏՄ բորսաներում արժեթղթեր ձեռք բերել
https://parstoday.ir/hy/news/armenia-i235106-ՀՀ_բրոքերները_և_դիլերները_կկարողանան_ԵԱՏՄ_բորսաներում_արժեթղթեր_ձեռք_բերել
ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք (բրոքերները և դիլերները) կկարողանան ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում շրջանառվող արժեթղթեր և ածանցյալ գործիքներ ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտ հաճախորդների համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 24, 2025 18:19 Asia/Tehran
  • ՀՀ բրոքերները և դիլերները կկարողանան ԵԱՏՄ բորսաներում արժեթղթեր ձեռք բերել

ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք (բրոքերները և դիլերները) կկարողանան ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում շրջանառվող արժեթղթեր և ածանցյալ գործիքներ ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտ հաճախորդների համար:

Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2024 թ. ապրիլի 29–ի որոշմամբ հաստատված «ԵԱՏՄ մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպված սակարկություններին մասնակցելու թույլտվության մասին» համաձայնագրին:

«Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը բխում է ԵԱՏՄ շրջանակում միասնական ֆինանսական շուկա ստեղծելու սահմանված նպատակից և հանդիսանում է այդ նպատակին հասնելու միջոցառումներից մեկը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Նշվում է, որ համաձայնագրի շնորհիվ կապահովվի ներդրումների ներգրավումը ՀՀ արժեթղթերի շուկա` ՀՀ բորսայում շրջանառվող արժեթղթերին ԵԱՏՄ անդամ պետությունների ներդրումային ծառայություն մատուցող անձանց հասանելիության տրամադրման միջոցով: