ՀՀ ԱԽ քարտուղարը զրուցել է Սերգեյ Շոյգուի հետ. ի՞նչ են քննարկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i236126-ՀՀ_ԱԽ_քարտուղարը_զրուցել_է_Սերգեյ_Շոյգուի_հետ._ի_նչ_են_քննարկել
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսով զրուցել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ և վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները ներկայացրել նրան։
(last modified 2025-08-21T14:21:11+00:00 )
Օգոստոս 21, 2025 17:51 Asia/Tehran
  • ՀՀ ԱԽ քարտուղարը զրուցել է Սերգեյ Շոյգուի հետ. ի՞նչ են քննարկել

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսով զրուցել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ և վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները ներկայացրել նրան։

Տեղեկությունը հայտնում է  ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։

«Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված համաձայնությունները և վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,– ասված է հաղորդագրությունում:

Գրիգորյանը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դրա արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորությունների մասին՝ ընդգծելով դրանց կարևորությունը բոլոր երկրների շահերի տեսանկյունից։

Շոյգուն իր հերթին ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ալյասկայում տեղի ունեցած հանդիպման արդյունքները և հետագա ընթացքը:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են ՀՀ-ՌԴ օրակարգին առնչվող հարցեր:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։