ՀՀ վարչապետն ընդունել է Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահին
https://parstoday.ir/hy/news/armenia-i236412-ՀՀ_վարչապետն_ընդունել_է_goldman_sachs_ի_գլոբալ_հարցերով_նախագահին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենին:
(last modified 2025-08-29T14:33:56+00:00 )
Օգոստոս 29, 2025 18:03 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետն ընդունել է Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենին:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քաննարկվել են ՀՀ կառավարության և Goldman Sachs-ի միջև համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և նորարարական ու տեխնոլոգիական նախագծերի խթանման ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ աշխատանքները՝ համատեղ նախագծերի իրականացման նպատակով: