Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցից
https://parstoday.ir/hy/news/armenia-i236414-Արարատ_Միրզոյանը_մանրամասներ_է_հայտնել_Պակիստանի_ԱԳ_նախարարի_հետ_հեռախոսազրույցից
ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի ԱԳՆ Իշաք Դարի հետ ունեցած հեռախոսազրույցից։
(last modified 2025-08-29T14:49:48+00:00 )
Օգոստոս 29, 2025 18:19 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցից

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի ԱԳՆ Իշաք Դարի հետ ունեցած հեռախոսազրույցից։

 «Այսօր կարևոր հեռախոսազրույց ունեցա Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարի հետ։  Հաշվի առնելով վերջին զարգացումները և համաձայն երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության տեսլականի, քննարկեցինք Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման հարցը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Ավելի վաղ հեռախոսազրույցի մասին գրառում էր արել նաև Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը՝ նշելով, որ պայմանավորվել են դիտարկել Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։