Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ալիևի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i236514-Փաշինյանն_առանձին_հանդիպում_է_ունեցել_Ալիևի_հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
(last modified 2025-09-01T09:18:06+00:00 )
Սեպտեմբեր 01, 2025 12:48 Asia/Tehran
  • Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ալիևի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։ Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
Հիշեցնենք Փաշինյանը կնոջ Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր Արփիի հետ Չինաստան է մեկնել օգոստոսի 31-ին ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին մասնակցելու նպատակով։