Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում կարող են նորություններ լինել․ ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i236868-Ադրբեջանի_հետ_սահմանազատման_գործընթացում_կարող_են_նորություններ_լինել_ԱԳ_նախարար
ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին ու ապաշրջափակման շուրջ ընթացող բանակցություններին։
(last modified 2025-09-10T13:45:45+00:00 )
Սեպտեմբեր 10, 2025 17:15 Asia/Tehran
  • Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում կարող են նորություններ լինել․ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին ու ապաշրջափակման շուրջ ընթացող բանակցություններին։

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում Միրզոյանը կարևորեց Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ դրանք որակելով որպես կարևորագույն իրադարձություններ։

Միրզոյանը նշեց, որ խաղաղության հաստատումը երկարատև գործընթաց է և պահանջում է խնամք, զգուշություն և հետևողականություն։

«Այսօր մենք Ադրբեջանի հետ աշխատում ենք ապաշրջափակման ուղղությամբ, սահմանազատման գործընթացում կարող է նորություններ լինեն»,– ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ քննարկումները շարունակվում են նաև ամերիկյան գործընկերների հետ, մասնավորապես՝ երկաթուղային և այլ ենթակառուցվածքային համատեղ նախագծերի շուրջ։

ԱԳ նախարարն ընդգծեց, որ առաջնային է մնում հումանիտար հարցերի լուծումը՝ գերիների և պատանդառված անձանց ազատ արձակումը, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը։Նրա խոսքով՝ թեև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էլ խնդիրները կշարունակեն մնալ, էսկալացիայի և թեժ հակամարտության ռիսկերը այս պահին նվազագույնի են հասցված։