Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i237246-Երևանում_Իրանի_Իսլամական_Հանրապետության_դեսպանության_ուղերձը_Հայաստանի_Հանրապետության_Անկախության_օրվա_կապակցությամբ
Ի սրտե շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի ազնիվ ժողովրդին և Կառավարությանը։
(last modified 2025-09-21T15:41:08+00:00 )
Սեպտեմբեր 21, 2025 19:11 Asia/Tehran
  • Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

Ի սրտե շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի ազնիվ ժողովրդին և Կառավարությանը։

Այս օրը խորհրդանշում է հայ ժողովրդի վճռականությունը և կամքը՝ազատության, անկախության և առաջընթացի հասնելու ուղղությամբ։

Իրան Իսլամական Հանրապետությունը մշտապես կարևորել է բարեկամական հարաբերությունները և փոխադարձ հարգանքի հիման վրա կայացած համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ և ողջունում է երկկողմ կապերի առավել ընդլայնումը բոլոր ոլորտներում։

Մենք համոզված ենք, որ երկու ժողովուրդների պատմական, մշակութային  և տնտեսական կապերի ամրապնդումը կնպաստի խաղաղության, կայունության  և բարօրության ապահովմանը տարածաշրջանում։

Այս նշանակալի օրը մաղթում ենք Հայաստանի ժողովրդին և Կառավարությանը  երջանկություն, փառք ու պանծանք և նորանոր հաջողություններ՝  հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերությունները  փոխըմբռնման և համատեղ համագործակցության մթնոլորտում  կշարունակեն էլ ավելի զարգանալ։

 Իրան Իսլամական Հանրապետության դեսպանություն – Երևան  2025 թվականի սեպտեմբերի 21