Առևտրաշրջանառություն և ԱԷԿ․ ի՞նչ են քննարկել Պուտինը և Փաշինյանը Կրեմլում
https://parstoday.ir/hy/news/armenia-i237406-Առևտրաշրջանառություն_և_ԱԷԿ_ի_նչ_են_քննարկել_Պուտինը_և_Փաշինյանը_Կրեմլում
Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են, երկրների միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ ավելի քան 11 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
(last modified 2025-09-26T06:05:33+00:00 )
Սեպտեմբեր 26, 2025 09:35 Asia/Tehran
  • Առևտրաշրջանառություն և ԱԷԿ․ ի՞նչ են քննարկել Պուտինը և Փաշինյանը Կրեմլում

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են, երկրների միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ ավելի քան 11 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Ընդհանուր առմամբ, հարաբերությունները կայուն զարգանում են։ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը, ըստ մեր վիճակագրության, կազմում է 11,7 միլիարդ դոլար, որը Հայաստանի հանրապետության   արտաքին առևտրաշրջանառության 34 տոկոսն է կազմում։ Սա ռեկորդային ցուցանիշ է 2024 թվականի համար», - ասել է Պուտինը։

Առևտրի մասին խոսելով՝ ՀՀ վարչապետը նշել է, որ այս տարի աննշան անկում է գրանցվել՝ պայմանավորված համաշխարհային գործընթացներով։  Կարևոր է աշխատել, որ փոխադարձ առևտրի տեմպերը հասնեն 2023 և 2024 թվականների ցուցանիշներին։

ՌԴ նախագահի խոսքով` երկկողմ հարաբերությունները զարգանում են նաև մյուս ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում։

ՀՀ վարչապետը նշել է, որ Երևանը սերտորեն համագործակցում է Մոսկվայի հետ և աշխատում է Հայկական ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։

Այսօր մենք շատ բան սովորեցինք միջուկային տեխնոլոգիաների մասին, շնորհակալություն ձեր փորձը ներկայացնելու համար։ Ատոմային էներգիան նույնպես շատ կարևոր է Հայաստանի համար։

«Հայաստանը երկար տարիներ ունի ատոմակայան, որը, ինչպես դուք ինքներդ նշեցիք ֆորումում, ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։ Սա նշանակալի թիվ է՝ 30%. ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդը արտադրվում է ատոմակայանի կողմից», - ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը հիշեցրել է, որ «Ռոսատոմը» ներկայում աշխատում է ատոմակայանի կյանքի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ։

Սեպտեմբերի 25-28-ը Մոսկվայում մեկնարկել է  «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովն։ Այն նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի:

Համաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ: