Ռուսաստանին Հարավային Կովկասից անջատելը անօգուտ ձեռնարկ է. Կոպիրկին
https://parstoday.ir/hy/news/armenia-i237586-Ռուսաստանին_Հարավային_Կովկասից_անջատելը_անօգուտ_ձեռնարկ_է._Կոպիրկին
Ռուսաստանին Հարավային Կովկասից անջատելը անօգուտ ձեռնարկ է. այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցում:
(last modified 2025-09-30T15:15:03+00:00 )
Սեպտեմբեր 30, 2025 18:45 Asia/Tehran
  • Ռուսաստանին Հարավային Կովկասից անջատելը անօգուտ ձեռնարկ է. Կոպիրկին

Ռուսաստանին Հարավային Կովկասից անջատելը անօգուտ ձեռնարկ է. այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցում:

«Ո՛չ աշխարհագրությունը, ո՛չ ընդհանուր պատմությունը, ո՛չ էլ Ռուսաստանի բազմակողմանի կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ թույլ չեն տա դա: Որոշակի արտաքին խաղացողներ, որոնք արտահայտում են նման անհեթեթ գաղափարներ, միայն բացահայտում են իրենց սեփական ձգտումները և տարածաշրջանային իրողությունների վատ ըմբռնումը»,- ասել է Կոպիրկինը:

Նա նշել է, որ «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը կձևավորվի այս տրանսպորտային նախագծի իրականացման մանրամասն ըմբռնումից հետո:  Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ռեժիմների, ինչպես նաև երթևեկության անվտանգության վերաբերյալ մանրամասները դեռևս համաձայնեցված չեն:

«Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ժամանակ կպահանջվի հաշվի առնել Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության և հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայության հետ կապված հանգամանքները: Ռուսական կողմը բաց է այս թեմաներով խորհրդակցությունների համար ինչպես հայ գործընկերների, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Թեհրանի հետ»,- ասել է դեսպանը: