Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի
https://parstoday.ir/hy/news/armenia-i237766-Թուրքիան_դասագրքերում_Միջին_Ասիան_անվանափոխում_է_Թուրքիստանի
Թուրքիայի կրթության նախարարությունը շրջաբերական է հրապարակել հարյուրամյակի կրթության մոդելի վերաբերյալ, որն իրականացվելու է նախադպրոցական, տարրական դպրոցի 1-ին, միջնակարգ դպրոցի 5-րդ, ավագ դպրոցի նախապատրաստական և 9-րդ դասարանների մակարդակներում 2024-2025 ուստարում։
(last modified 2025-10-05T12:22:37+00:00 )
Հոկտեմբեր 05, 2025 15:52 Asia/Tehran
  • Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիայի կրթության նախարարությունը շրջաբերական է հրապարակել հարյուրամյակի կրթության մոդելի վերաբերյալ, որն իրականացվելու է նախադպրոցական, տարրական դպրոցի 1-ին, միջնակարգ դպրոցի 5-րդ, ավագ դպրոցի նախապատրաստական և 9-րդ դասարանների մակարդակներում 2024-2025 ուստարում։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախատեսվում է Միջին Ասիա տերմինը փոխարինել Թուրքիստանով։

Բացի այդ, «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը, հայտնում է Ermenihaber-ը։

«Յուրաքանչյուր հայեցակարգ ունի իր խորհուրդը, որը կարևոր խնդիր է ապագա սերունդների միտքը թուրքական գիտակցությամբ, ազգային գիտակցությամբ և հայրենասիրությամբ բարձրացնելու և մեր պատմությանը հղումներ անելու համար»,- ասել է պատմաբան Ռամին Սադըքը՝ մեկնաբանելով այս փոփոխությունը։

Պրոֆեսոր Ահմեթ Թասագիլն էլ ասել է, որ «ռուսական ներխուժման արդյունքում Թուրքիստանի փոխարեն սկսել է օգտագործվել Կենտրոնական Ասիա (Միջին Ասիա) հասկացությունը, իսկ ահա Թուրքիստան բառը, որը նշանակում է թուրքերի երկիր, սկսել է գործածվել պատմության ամենավաղ ժամանակներից: