Հայաստանի տարածքում «Զանգեզուրի միջանցք» չկա և չի կարող լինել. Կոստանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i237904-Հայաստանի_տարածքում_Զանգեզուրի_միջանցք_չկա_և_չի_կարող_լինել._Կոստանյան
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ նախագիծ չկա և չի կարող լինել:
(last modified 2025-10-09T09:27:18+00:00 )
Հոկտեմբեր 09, 2025 12:57 Asia/Tehran
  • Հայաստանի տարածքում «Զանգեզուրի միջանցք» չկա և չի կարող լինել. Կոստանյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ նախագիծ չկա և չի կարող լինել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է կիրառել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: 

«Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է»,- ասաց Կոստանյանը:

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ–Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանային կետ՝ չհասած Հայաստանի սահման, այն Հայաստանի Հանրապետության մասին չէ: