Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի ենթատեսակ․ ԱՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i237996-Հայաստանում_արձանագրվել_է_կորոնավիրուսի_նոր_շտամի_ենթատեսակ_ԱՆ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ, որը ոչ պաշտոնապես անվանվում է «ստրատուս»։ Այս մասին, ի պատասխան գրավոր հարցման, Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2025 10:45 Asia/Tehran
  • Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի ենթատեսակ․ ԱՆ

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ, որը ոչ պաշտոնապես անվանվում է «ստրատուս»։ Այս մասին, ի պատասխան գրավոր հարցման, Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Գերատեսչությունում նշել են, որ հանրապետությունում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը կայուն է։ Սակայն շարունակում է շրջանառվել «օմիկրոն» XBB.1.5 («Կրակեն») ենթատեսակը, որը դիտարկվում է 2023 թվականից։

Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, ապա այստեղ ևս ակտիվություն չի արձանագրվել, սակայն հայտնաբերվել են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչներ։

Հիշեցնենք, որ SARS-CoV-2 XFG-ի նոր տեսակը, որը ոչ պաշտոնապես անվանվում է «ստրատուս», առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում 2025 թվականի հունվարի 27-ին։ 2025 թվականի հունիսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Stratus XFG»-ը դասակարգել է որպես կորոնավիրուսի նոր՝ «հսկողության ներքո» տեսակ, որի տարածմանը և հիվանդության ընթացքի ծանրությանը հետևում են մասնագետները: «Ստրատուսը» աչքի է ընկնում բարձր վարակայնությամբ և աշխարհում ունի արագ տարածում, սակայն, համեմատած նախորդ տարբերակների հետ, դեռևս չի հարուցում հիվանդության ավելի ծանր ընթացք, ուստի հանրային առողջության համար ռիսկը համարվում է ցածր:

https://tert.am/am/news/2025/10/12/virus/4246338