Հայաստանը չի ընդունում Ադրբեջանի նախապայմանը. Արարատ Միրզոյանը` Սահմանադրության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i238074-Հայաստանը_չի_ընդունում_Ադրբեջանի_նախապայմանը._Արարատ_Միրզոյանը_Սահմանադրության_մասին
Ադրբեջանը շարունակում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման համարել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2025 14:47 Asia/Tehran
  • Հայաստանը չի ընդունում Ադրբեջանի նախապայմանը. Արարատ Միրզոյանը` Սահմանադրության մասին

Ադրբեջանը շարունակում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման համարել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս մասին ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ ասուլիսի ժամանակ։

«Սա ադրբեջանական կողմի եզակի նախապայմանն է։   ՀՀ-ն երբևէ ու որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել ու չի ստանձնելու պարտավորություն փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Սա մեր ներհանրային օրակարգի մաս է։ Այո՛, Ադրբեջանը շարունակում է կապել համաձայնագրի ստորագրման հետ ու պայման դիտարկել։ Մենք այդ կապվածությունը չենք ընդունում»,- նշեց Միրզոյանը։

Նախարարը շեշտեց, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը` որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց, գոյություն չունի։  Նա հավելեց՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրություն ունենալը բացառապես հայ ժողովրդի որոշելիքն է։