Հայաստանում քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-ՀՀ լոգիստիկ ուղու զարգացման հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i238232-Հայաստանում_քննարկվել_են_Ղազախստան_Թուրքմենստան_Իրան_ՀՀ_լոգիստիկ_ուղու_զարգացման_հեռանկարները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ համագործակցությամբ, անցկացվել է ամփոփիչ կլոր-սեղան քննարկում, որը նվիրված էր Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ ուղու զարգացման հեռանկարներին։
(last modified 2025-10-19T13:08:27+00:00 )
Հոկտեմբեր 19, 2025 16:38 Asia/Tehran
  •   Հայաստանում  քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-ՀՀ լոգիստիկ ուղու զարգացման հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ համագործակցությամբ, անցկացվել է ամփոփիչ կլոր-սեղան քննարկում, որը նվիրված էր Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ ուղու զարգացման հեռանկարներին։

Քննարկումը համընկել է «Աստանա» ակումբի նախաձեռնությամբ իրականացված մոտ մեկ շաբաթ տևած ճանաչողական շրջայցի ավարտին, որը ծավալվել է հենց նշված երթուղով։

Շրջայցի հիմնական նպատակը եղել է նպաստել տարածաշրջանային համագործակցության խորացմանը, տնտեսության միջև կապերի ամրապնդմանն ու փոխադրումների արդյունավետության բարձրացմանը։

Միջոցառմանը մասնակցություն են ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, Իրանի դիվանագիտական ներկայացուցչության անդամներ, «Աստանա» դիվանագիտական ակումբի ներկայացուցիչներ, մասնավոր բիզնեսի դերակատարներ, ընկերությունների ղեկավարներ, ոլորտային փորձագետներ, ինչպես նաև պետական մարմինների ու դիվանագիտական շրջանակների այլ անդամներ։

Քննարկման ընթացքում ցուցադրվել են Հայաստանի ենթակառուցվածքային հնարավորությունները, ներկայացվել են առկա պայմաններն ու ապագա նախագծերը, դիտարկվել են տարածաշրջանային լոգիստիկ ուղու զարգացման հեռանկարները, մասնավոր հատվածի ներգրավման եղանակները և նոր համագործակցային ձևաչափերի իրագործման հնարավոր ուղղությունները։