Հայտնի է՝ ինչ ճանապարհով է Ադրբեջանով Հայաստան հասնելու ղազախական ցորենը
https://parstoday.ir/hy/news/armenia-i238302-Հայտնի_է_ինչ_ճանապարհով_է_Ադրբեջանով_Հայաստան_հասնելու_ղազախական_ցորենը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, թե ինչ ճանապարհով է Ադրբեջանի տարածքով Հայաստան հասնելու ղազախական ցորենը։
(last modified 2025-10-21T14:46:56+00:00 )
Հոկտեմբեր 21, 2025 18:16 Asia/Tehran
  • Հայտնի է՝ ինչ ճանապարհով է Ադրբեջանով Հայաստան հասնելու ղազախական ցորենը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, թե ինչ ճանապարհով է Ադրբեջանի տարածքով Հայաստան հասնելու ղազախական ցորենը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը:

«Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը»,- ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Պապոյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ խաղաղությունը հաստատված է։

Ավելի վաղ վարչապետի մամուլի Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Նա շեշտել էր, որ այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ։