ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները կայցելեն Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/armenia-i238364-ՆԱՏՕ_ի_անդամ_երկրների_դեսպանները_կայցելեն_Ադրբեջան
ՆԱՏՕ-ի 15 անդամ երկրների դեսպաններից բաղկացած պատվիրակությունը նոյեմբերի 6-7-ը կայցելի Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվականները։
(last modified 2025-10-23T08:59:52+00:00 )
Հոկտեմբեր 23, 2025 12:29 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները կայցելեն Ադրբեջան

ՆԱՏՕ-ի 15 անդամ երկրների դեսպաններից բաղկացած պատվիրակությունը նոյեմբերի 6-7-ը կայցելի Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվականները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ՆԱՏՕ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն այցելել են Հայաստան։ Այցի ընթացքում նրանք հանդիպել են ՀՀ նախագահի, վարչապետի և պաշտպանության նախարարի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարական կայունությանը և Հայաստանի ու Դաշինքի միջև գործընկերությանը վերաբերող հարցեր։