Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել
https://parstoday.ir/hy/news/armenia-i238686-Իրանը_Հայաստանում_նոր_դեսպան_է_նշանակել
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Հայաստանում եւ Վրաստանում իսլամական հանրապետության նոր դեսպանների նշանակման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2025 05:55 Asia/Tehran
  • Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Հայաստանում եւ Վրաստանում իսլամական հանրապետության նոր դեսպանների նշանակման մասին։

Ինչպես տեղեկացրել է ISNA-ն, Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Արեւելյան Ադրբեջանում տնտեսական դիվանագիտության հարցերին նվիրված հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանում եւ Վրաստանում Իրանի նոր դեսպաններին։

Արաղչիի հայտարարության համաձայն՝ Հալիլ Շիրգոլամին նշանակվել է Հայաստանում Իրանի դեսպան, Ալի Մոջանին՝ Վրաստանում Իրանի դեսպան։

Շիրգոլամին զբաղեցրել է հետազոտությունների եւ մշակումների բաժնի տնօրենի պաշտոնը արտաքին գործերի նախարարույթան քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում։

Մինչ այդ Հայաստանում Իրանի դեսպանը Մեհդի Սոբհանին էր։