Ռուսաստանից ավելի քան 4,3 հազար միգրանտի կարտաքսեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i238726-Ռուսաստանից_ավելի_քան_4_3_հազար_միգրանտի_կարտաքսեն
«Անլեգալ» գործողությունն իրականացվել է երկու փուլով՝ հունիսի 16-25-ը և հոկտեմբերի 13-22-ը:
(last modified 2025-11-02T06:27:59+00:00 )
Նոյեմբեր 02, 2025 09:57 Asia/Tehran
  • Ռուսաստանից ավելի քան 4,3 հազար միգրանտի կարտաքսեն

«Անլեգալ» գործողությունն իրականացվել է երկու փուլով՝ հունիսի 16-25-ը և հոկտեմբերի 13-22-ը:

Ռուսաստանից ավելի քան 4300 միգրանտի կարտաքսեն։ Դատարանները միգրանտներին արտաքսելու մասին որոշումները կայացրել են` հիմք ընդունելով ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության անցկացրած «Անլեգալ–2025» գործողության արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը։

Գործողությունն իրականացվել է երկու փուլով` հունիսին և հոկտեմբերերին։

Ավելի վաղ ոստիկանությունը 748 քրեական գործ էր հարուցել, որից 430–ը՝ կեղծ հաշվառման, 235–ը՝ միգրացիոն փաստաթղթերի կեղծման համար: Եվս 29 գործ կապված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 24-ը՝ օտարերկրացիների կողմից կատարված այլ հանցագործությունների հետ։ Բացի այդ, կազմվել է ավելի քան 1600 արձանագրություն գործատուների համար, որոնք օգտագործել են անօրինական միգրանտների աշխատուժը։