Ալիևի պնդումը․ Ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան
Բաքվում «Հաղթանակի օրվա շքերթին» ընդառաջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պնդել է, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան «ժամանակակից Հայաստան», պնդում, որին զգուշավոր արձագանքել են Հայաստանում և երկրի պաշտոնյաները այն որակել են որպես «ներքին սպառման» համար արված հայտարարություն։
Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում, Ալիևը կրկնելով ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին պնդումը, ասել է․-«Դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը»։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է,որ վերադարձը կիրականացվի «ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով»։ Միայն թե այս անգամ Ալիևը հատուկ հանձնարարական է տվել ադրբեջանցի գիտնականներին ու պետական կառույցներին՝ «ջանքեր գործադրել դրան հասնելու համար»։
Նրա պնդմամբ՝ պատմական փաստաթղթերը, այդ թվում՝ ցարական Ռուսաստանի քարտեզները, ցույց են տալիս, որ Հայաստանի աշխարհագրական անվանումներն ունեն ադրբեջանական արմատներ։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ այս հայտարարությունները միայն Ադրբեջանի ներքին լսարանի համար են և իրական սպառնալիք չեն ներկայացնում։ Հայաստանի պաշտպանության նախարարը, առանց ուղիղ մեկնաբանելու Ալիևի ելույթը, պնդել է, որ «իրական խաղաղություն» է հաստատվել սահմաններում և նկատելի են լարվածության թուլացման նշաններ։
Այս իրավիճակում, Ադրբեջանը ծրագրում է մեծ շքերթ անցկացնել՝ նվիրված Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցին:Միջոցառումն անցկացվելու է Թուրքիայի և Պակիստանի առաջնորդների ներկայությամբ, ինչը վկայում է Բաքվի պատմական ու քաղաքական պատումների վերաիմաստավորման հետ միաժամանակ՝ նրա տարածաշրջանային դաշինքների աճի մասին։