ՀՀ ԱԱԾ–ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i238894-ՀՀ_ԱԱԾ_ում_կստեղծվի_արտաքին_հակահետախուզական_ստորաբաժանում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը հավանություն ստացան և համարվեցին անհետաձգելի։
(last modified 2025-11-06T08:33:08+00:00 )
Նոյեմբեր 06, 2025 12:03 Asia/Tehran
  • ՀՀ ԱԱԾ–ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը հավանություն ստացան և համարվեցին անհետաձգելի։

Նշվում է, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թ. դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով, որով կարգավորվել են արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները։

«Ծառայության կողմից հակահետախուզական, այդ թվում՝ արտաքին հակահետախուզական գործունեությունն առավել արդյունավետ և համակարգված իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության հիմքի վրա ստեղծել արտաքին հակահետախուզական ստորաբաժանում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Այս ստորաբաժանման ուժերով իրականացվելու է նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը։ Այսպիսով, կնախատեսվի նաև ԱԱԾ հակահետախուզական և ՀՀ արտաքին հետախուզության ծառայության միջև փոխգործակցության կառուցակարգեր։

Ստորաբաժանմանը իրավասություն կտրվի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում։

Նախագծով առաջարկվում է ներդնել ԱԱԾ սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում և այլ կառուցվածքային ստորաբաժանումների՝ մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում 30 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։