ԱԺ-ն արտահերթ կընդունի բանակում ծառայելու և արցախցիների բնակարանաշինության նախագծերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i240192-ԱԺ_ն_արտահերթ_կընդունի_բանակում_ծառայելու_և_արցախցիների_բնակարանաշինության_նախագծերը
Բացի այդ, երկրորդ ընթերցմամբ կընդունվի համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման մասին օրինագիծը։
(last modified 2025-12-09T14:15:58+00:00 )
Դեկտեմբեր 09, 2025 17:45 Asia/Tehran
  • ԱԺ-ն արտահերթ կընդունի բանակում ծառայելու և արցախցիների բնակարանաշինության նախագծերը

Բացի այդ, երկրորդ ընթերցմամբ կընդունվի համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման մասին օրինագիծը։

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու, որտեղ մի շարք նախագծեր պետք է ընդունի։

Արտահերթ նիստի առաջարկով հանդես է եկել ՀՀ կառավարությունը՝ որպես մի շարք նախագծերի հեղինակ։

Խորհրդարանի օրակարգում առաջարկվում է ընդգրկել 12 նախագիծ: Դրանցից մեկը Ասիական զարգացման բանկի հետ «Բնակարանային բարեփոխումներ կենսունակության բարձրացման և ամրապնդման համար» (THRIVE) վարկային համաձայնագրի նախագիծն է, որով առաջարկվում է 250 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հիփոթեքային վարկերի սուբսիդավորման համար:

Նախատեսվում է նաև երկրորդ ընթերցմամբ ընդունել համընդհանուր բժշկական ապահովագրության, ինչպես նաև բանակում ժամկետային ծառայությունը 24-ից 18 ամիս կրճատելու մասին օրինագծերը:

Նախատեսվում է նաև հավանություն տալ Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ «Հայաստան-Դիմակայուն Սյունիք» վարկային համաձայնագրին՝ երկրի հարավում Սյունիքի մարզի զարգացման ծրագրերի համար: