Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի անտեսում. Պարտության ընդունում, թե՞ պարտադրված իրատեսություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i240344-Ղարաբաղի_հայերի_վերադարձի_իրավունքի_անտեսում._Պարտության_ընդունում_թե_պարտադրված_իրատեսություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որում նշվել է, որ «Ղարաբաղի հայերի վերադարձի» հարցը պետք է հանվի օրակարգից, կարելի է համարել այս պատմական հակամարտության հարցում դառը շրջադարձային կետ։ Այս հայտարարությունը բացահայտորեն և հրապարակայնորեն օրինականացնում է Ղարաբաղից տեղահանված տասնյակ հազարավոր հայ քաղաքացիների հիմնարար իրավունքների կորուստը։
(last modified 2025-12-13T13:38:58+00:00 )
Դեկտեմբեր 13, 2025 17:08 Asia/Tehran
  • Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի անտեսում. Պարտության ընդունում, թե՞ պարտադրված իրատեսություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որում նշվել է, որ «Ղարաբաղի հայերի վերադարձի» հարցը պետք է հանվի օրակարգից, կարելի է համարել այս պատմական հակամարտության հարցում դառը շրջադարձային կետ։ Այս հայտարարությունը բացահայտորեն և հրապարակայնորեն օրինականացնում է Ղարաբաղից տեղահանված տասնյակ հազարավոր հայ քաղաքացիների հիմնարար իրավունքների կորուստը։

«Հակամարտության վերսկսումը կանխելու» տրամաբանությամբ, Փաշինյանը փաստացի զոհաբերում է տեղահանվածների վերադարձի իրավունքը հանուն  անվտանգային նկատառումների և քաղաքական իրատեսության։ Այս դիրքորոշումը ցույց է տալիս Բաքվի ինքնիշխանության լիակատար ընդունումը Ղարաբաղի նկատմամբ և հուսահատություն՝ վերադարձողների անվտանգության և իրավունքների վերականգնման համար  որևէ միջազգային երաշխիք ստանալու հարցում։

Խորհելու տեղիք է տալիս այս հայտարարությունն այն առումով,որ  արվել է Միացյալ Նահանգների հովանու ներքո «Խաղաղության ճանապարհային քարտեզի» ստորագրումից հետո։ Սա ցույց է տալիս, որ համաձայնագիրը ոչ միայն անտեսում է ինքնորոշման իրավունքի մասին հայերի պատմական պահանջը, այլև լուսանցք  է մղում նրանց վերադարձի իրավունքը։ Այս համատեքստում «երկու կողմերի խնդիրների միաժամանակյա լուծման» մասին խոսելն ավելի շատ նման է  պարտադրված իրավիճակը ընդունելու համար արդարանալուն, քան արդարադատության հետապնդման: Այսպիսով, Ղարաբաղի հայերի իրավունքները դրվում են այսպես կոչված այնպիսի խաղաղության քողի տակ, որը հիմնված է ոչ թե արդարության, այլ ուժերի և իրականության հավասարակշռության վրա։