Առևտրային գաղտնիք է․ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i240410-Առևտրային_գաղտնիք_է_Պապոյանը_ադրբեջանական_նավթամթերքը_Հայաստան_ներմուծելու_մասին
Ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու գործընթացն առևտրային գաղտնիք է։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
(last modified 2025-12-15T11:37:38+00:00 )
Դեկտեմբեր 15, 2025 15:07 Asia/Tehran
  • Առևտրային գաղտնիք է․ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին

Ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու գործընթացն առևտրային գաղտնիք է։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Այն, ինչ հաստատել եմ, այդքանն է, ավել բան չեմ կարող ասել։ Առևտրային գաղտնիք է»,- ընդգծեց Պապոյանը։

Դեկտեմբերի 6-ին Դոհայում կազմակերպված քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը: Դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնեց, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի անմաքս տարանցումը որակել է որպես խաղաղության գործընթացին նվիրված ժեստ Թբիլիսիի կողմից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ միայն նավթամթերքի վրա կենտրոնանալ։ Շեշտեց՝ բոլոր տեսակի ապրանքների ապրանքաշրջանառություն պետք է լինի, քանի որ լինի դա գազ, թե մեկ այլ բան, այնքան լավ կլինի Հայաստանի համար։