ՀՀ ՊՆ–ն հերքում է. Մեղրիի զորամասում ներթափանցման փորձ չի եղել
https://parstoday.ir/hy/news/armenia-i240474-ՀՀ_ՊՆ_ն_հերքում_է._Մեղրիի_զորամասում_ներթափանցման_փորձ_չի_եղել
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Մեղրիի զորամասի ուղղությամբ հակառակորդի կողմից ներթափանցման փորձի մասին ԶՈւ պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը։
(last modified 2025-12-16T15:06:57+00:00 )
Դեկտեմբեր 16, 2025 18:33 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ–ն հերքում է. Մեղրիի զորամասում ներթափանցման փորձ չի եղել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Մեղրիի զորամասի ուղղությամբ հակառակորդի կողմից ներթափանցման փորձի մասին ԶՈւ պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը։

Նշենք, որ ՀՀ  ԶՈւ պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-8-ին Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը հետ է մղվել ՀՀ ԶՈւ-ի կողմից։ Միաժամանակ վերադասի կողմից տրվել է «չկրակել» հրաման։

«Հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ։ ԶԼՄ-ի գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառնալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ»,– նշել է  ՀՀ  պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

ՊՆ-ի խոսնակը նշել է, թե հույս ունի, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը։