Երևանում ՀՀ և ՌԴ փոխվարչապետների նախագահությամբ նիստ է կայացել
https://parstoday.ir/hy/news/armenia-i240510-Երևանում_ՀՀ_և_ՌԴ_փոխվարչապետների_նախագահությամբ_նիստ_է_կայացել
Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները` Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը, քննարկել են առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը։
(last modified 2025-12-17T13:05:08+00:00 )
Դեկտեմբեր 17, 2025 16:35 Asia/Tehran
  • Երևանում ՀՀ և ՌԴ փոխվարչապետների նախագահությամբ նիստ է կայացել

Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները` Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը, քննարկել են առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` նշելով, որ Երևանում փոխվարչապետների նախագահությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը։

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները քննարկել են 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած հանձնաժողովի 23-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները։ Վերլուծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաև սահմանվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման հետագա քայլերը:

Կողմերը հատուկ անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության և զբոսաշրջության ոլորտներին։

Կայացած բանակցությունների արդյունքներով Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ ստորագրվել են նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ Ռուսաստանի և Հայաստանի գերատեսչությունների մակարդակով։