Բարսեղյան․ ՀՀ–ն ակտիվորեն ներգրավված է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերում
https://parstoday.ir/hy/news/armenia-i240514-Բարսեղյան_ՀՀ_ն_ակտիվորեն_ներգրավված_է_ԵԱՏՄ_արդյունաբերական_կոոպերացիոն_նախագծերում
Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության մեխանիզմի շրջանակում իրականացվող նախագծերում։
(last modified 2025-12-17T13:21:55+00:00 )
Դեկտեմբեր 17, 2025 16:51 Asia/Tehran
  • Բարսեղյան․ ՀՀ–ն ակտիվորեն ներգրավված է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերում

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության մեխանիզմի շրջանակում իրականացվող նախագծերում։

Այդ մասին  ասել է ԵՏՀ արդյունաբերության ու ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Գոհար Բարսեղյանը։

՝Նա մանրամասնել է, որ Հայաստանը մասնակցում է 16 կոոպերացիոն նախագծերից երկուսին՝ հանդես գալով որպես ինժեներական և շինարարական աշխատանքների կատարող։

Ըստ նախարարի՝ հայկական ընկերությունները ներգրավված են բարձր տեխնոլոգիական արտադրության ստեղծման նախագծում՝ երկաթուղային տրանսպորտի բաղադրիչների, այդ թվում՝ բարձր արագությամբ գնացքների տարրերի արտադրության համար, ինչպես նաև Թաթարստանի Հանրապետությունում վերելակային սարքավորումների բաղադրիչների արտադրության գործարանի կառուցման նախագծում։

«Ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը արդյունաբերական կոոպերացիայի աջակցության համար ուղղվող միջոցների ընդհանուր ծավալը կհասնի մոտ 9 մլրդ ռուբլու։ Զուգահեռաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շարունակում է կատարելագործել համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և դրանց իրականացման ֆինանսական աջակցության կարգը՝ ապահովելու իրավակիրառման հստակ և արդյունավետ պրակտիկա»,- եզրափակել է նախարարը։