Պուտինը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/armenia-i240644-Պուտինը_Սանկտ_Պետերբուրգում_կհանդիպի_Փաշինյանի_և_Ալիևի_հետ._Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անպայման առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ այս օրերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական հանդիպման շրջանակներում։
(last modified 2025-12-21T08:21:11+00:00 )
Դեկտեմբեր 21, 2025 11:51 Asia/Tehran
  • Պուտինը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անպայման առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ այս օրերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական հանդիպման շրջանակներում։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս երկու օրերի ընթացքում Պուտինն անպայման կհանդիպի բոլորի հետ անհատապես։ Նման ոչ պաշտոնական շփման օրերը միշտ ուղեկցվում են առանձին ոչ պաշտոնական երկկողմ շփումներով։ Ահա թե ինչ արժեք ունի այս ձևաչափը», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ Սանկտ Պետերբուրգում։