Ապրանքաշրջանառությունը նվազել է, բայց կավելացնենք. Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i240730-Ապրանքաշրջանառությունը_նվազել_է_բայց_կավելացնենք._Պուտինը_Փաշինյանի_հետ_հանդիպմանը
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է, սակայն կողմերը մտադիր են ավելացնել այն։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
(last modified 2025-12-23T14:11:16+00:00 )
Դեկտեմբեր 23, 2025 17:41 Asia/Tehran
  • Ապրանքաշրջանառությունը նվազել է, բայց կավելացնենք. Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է, սակայն կողմերը մտադիր են ավելացնել այն։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում:

«Մենք արդեն միմյանց ներկայացրել ենք այսօրվա մեր աշխատանքի արդյունքների գնահատականները։ Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, այդ ամենը բարձր մակարդակով է անցել: Ես հույս ունեմ, որ մթնոլորտը լավ էր», - ասել է Պուտինը։

Ընդ որում, նրա խոսքով, ամենակարևորն այն է, որ երկու երկրների գործընկերների համակողմանի աշխատանքի արդյունքում նախապատրաստվել են լավ փաստաթղթեր։ Ամեն ինչ ստորագրված է, ամեն ինչ առաջ է ընթանում։

«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք զարգանում են։ Ապրանքաշրջանառությունը ճշգրտված է։ Եթե 2024 թվականին այն ավելի քան 11 մլրդ դոլար էր, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին՝ 4,5 մլրդ դոլար։ Դե, դա նույնպես լավ ցուցանիշ է և մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք», - ասել է Պուտինը։

ՀՀ կառավարության ղեկավարը դեկտեմբերի 21-22-ը աշխատանքային այցով գտնվել է Սանկտ Պետերբուրգում: Դեկտեմբերի 21-ին նա մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն միության նիստին, իսկ այսօր՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Վերջին անգամ Փաշինյանը և Պուտինը երկկողմ բանակցություններ են անցկացրել 2025 թվականի սեպտեմբերին Կրեմլում։ Այդ ժամանակ Հայաստանի վարչապետը և մի շարք օտարերկրյա պատվիրակությունների այլ ղեկավարներ ժամանել էին Մոսկվա՝ մասնակցելու Համաշխարհային ատոմային համաժողովին։