Պուտինը՝ Փաշինյանին․ Լավ ծրագրեր ունենք էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ ատոմային
Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է երկկողմ հարաբերությունների զարգացումը և խոսել առաջիկա ծրագրերի մասին։
«Մենք նաև լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում՝ ատոմային։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես»,–ասել է նա։
ՌԴ նախագահը խոսել է նաև Ռուսաստանի և Հայաստանի համատեղ ծրագրերի մասին լոգիստիկայի ոլորտում՝ ներառյալ նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները։
«Մեր նախորդ հանդիպման ժամանակ Դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում՝ հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք»,–ասել է Պուտինը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։