Ղարաբաղը Ադրբեջան չէ, Արցախից հեռացողն էլ տեղափոխվող չէ. Արցախցու պատասխանն Արսեն Թորոսյանին
Հունվար 23, 2026 18:37 Asia/Tehran
Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ։
Այս մասին Facebook–ի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ արձագանքելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք դուրս ենք եկել Արցախից ոչ թե ցանկությամբ, այլ լռության, սովի ու վախի միջով։ Թողել ենք մեր տները ոչ թե ընտրությամբ, այլ որովհետև կանգնեցրել եք սպանդի առջև և այլ ելք չեք թողել։ Մենք թողել ենք ոչ թե պատերը, այլ հիշողությունները։ Ոչ թե հողը, այլ մանկությունը։ Ոչ թե հասցեն, այլ ինքնությունը։ Ղարաբաղը Ադրբեջան չէ։ Եվ որքան էլ փորձեք դա այլ կերպ ձևակերպել, Արցախը մեր սրտերում միշտ կմնա հայրենիք»։
Պիտակ